Այսօր: Երկուշաբթի, 4 Դեկտեմբերի 2023թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 5-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 5-Ա


Զեկ. ԳԱՐԵԳԻՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ, ՀՆԳԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԾՐԱԳՐԵՐԻ (ՊԼԱՆՆԵՐԻ) ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետով և 84-րդ հոդվածի       1-ին մասով, հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի  առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին   ո ր ո շ ու մ  է.

1․ Քաջարան համայնքի բյուջեի, հնգամյա զարգացման և այլ ծրագրերի (պլանների) կառավարման (կազմման, հանրային քննարկման, իրականացման (կատարման) և վերահսկման) գործընթացներում Քաջարան համայնքի բնակիչների մասնակցությունն ապահովելու համար ստեղծել Քաջարան համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմին հետևյալ կազմով՝

1)     Քաջարան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ Զոհրապ Առաքելյան,

2)    Բնապահպանության, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ծրագրերի բաժնի պետ՝ Գարեգին Գաբրիելյան,

3)    Ֆինանսատնտեսական և եկամուտների հաշվառման բաժնի պետ՝ Լուսինե Գևորգյան,

4)    Քաղաքաշինության, հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի աշխատանքները համակարգող՝ Վահագն Ստեփանյան,

5)    Եկամուտների հավաքագրման և քաղաքացիների սպասարկման կազմակերպման բաժնի պետ՝ Ռոբերտ Սարգսյան,

6)   Քաջարան համայնքի ավագանու անդամ՝ Կարեն Համբարձումյան,

7)    Քաջարան համայնքի ավագանու անդամ՝ Համլետ Ալավերդյան,

8)   Քաջարան համայնքի ավագանու անդամ՝ Աննա Դանիելյան․

2 Խորհրդակցական մարմնի կողմից իրականացվող աշխատանքների համակարգող նշանակել՝ բնապահպանության, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ծրագրերի բաժնի պետ՝ Գարեգին Գաբրիելյանին։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Քաջարան,Լեռնագործների 4
0285-3-21-81
qajarancity@mail.ru , qajaran.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner