Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի, և <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով, համայնքի ավագանին որոշում է Բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացումներ.
1.,,Քաջարանի համայնքի կոմունալ տնտեսություն,, ՓԲԸ-ին –488.880/ չորս հարուր ութանասունութ հազար ութ հարյուր ութանասուն/դրամ-Քաջարան քաղաքի զոհված ազատամարտիկների ընտանիքների, միայնակ կենսաթոշակառուների, արդարադատության մեջ դժբախտ պատահարի հետևանքով մահացածների ընտանիքների, 1-ին կարգի հաշմանդամների, պատվավոր քաղաքացիների, երկկողմ ծնողազուրկ երեխաների, 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքների, միայնակ մայրերի - ջրի և կոյուղու սպասարկման գծով սահմանված արտոնությունների փոխհատուցման վարձավճարների համար
2,,Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն,, ԲԲԸ-ին -253200/ Երկու հարյուր հիսուներեք հազար երկու հարյուր / դրամ-Քաջարան քաղաքի զոհված ազատամարտիկների ընտանիքների, միայնակ կենսաթոշակառուների, արդարադատության մեջ դժբախտ պատահարի հետևանքով մահացածների ընտանիքների, 1-ին կարգի հաշմանդամների, պատվավոր քաղաքացիների, երկկողմ ծնողազուրկ երեխաների, 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքների, միայնակ մայրերի - աղբահանության գծով սահմանված արտոնությունների փոխհատուցման վարձավճարների համար
3,,Քաջարան,, համատիրությանը- 51474 /հիսուն մեկ հազար չորս հարյուր յոթանասունչորս/ պատվավոր քաղաքացիների բնակարանների սպասարկման վարձավճարների համար |