Այսօր: Կիրակի, 6 Հոկտեմբերի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 10-Ա
 

Զեկ. ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  62-րդ հոդվածով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝

 Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու երկրորդ  նստաշրջանի 2023 թվականի մարտի 17-ի  հերթական նիստի օրակարգը

  1.    Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2018-2022 թվականների հնգամյա զարգացման ծրագրով նախատեսված 2022 թվականին կատարված աշխատանքներն ի գիտություն ընդունելու մասին:
  2.    Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2023-2027 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելու մասին։
  3. Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ վաճառելու մասին։
  4.   Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող, Քաջարան համայնքի Լեռնաձոր գյուղում գտնվող 1․02083 հա հողամասը հրապարակային սակարկություններով /մրցույթով/ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին։
  5.   Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Ա Շիրվանզադեի փ 5/5 հասցեում գտնվող ընդհանուր օգտագործման հողամասը Սիմոնյան կրթական հիմնադրամին կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին։
  6.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը հաստատելու  մասին։
  7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքային սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցներն անհատույց օգտագործման տրամադրելու մասին:
  8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին:
  9. ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Լեռնաձոր գյուղի 5-րդ թաղամաս թիվ 37 հասցեում գտնվող 0,57035 հա բնակավայրերի նշանակության հողամասը <<Աժդանակ>> ՍՊ ընկերությանը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու համաձայնություն տալու մասին: 
  10. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի երրորդ նիստի օրը որոշելու մասին։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner