Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով <<Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն ՓԲԸ-ի՝ 16.06.2022 թ․-ի թիվ 66 գրությունը, ՀՀ Արդարադատության նախարարության 14.02.2022 թվականի N 3 պայմանագիրը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 27-ի N 54-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Որոշման 1-ին կետով հաստատված N 2 հավելվածը հաստատել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:
2) Որոշման 2-րդ կետով հաստատված N 3 հավելվածը հաստատել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 3 հավելվածի:
3) Որոշման 6-րդ կետով հաստատված N 8 հավելվածը հաստատել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 8 հավելվածի:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման պահից։ |