Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 31-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԵՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ /ԱՃՈՒՐԴՈՎ/ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշման, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու ասին>> ՀՀօրենքի և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքները, Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝․

 1Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և համայնքի վարչական տարածքում գտնվող հետևյալ հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարել`

 ա/ ԼՕՏ1. Քաջարանի համայնք գյուղ Քաջարանց 3-րդ փթիվ 110/1 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,19718 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 280000 /երկու հարյուր ութսուն հազար / ՀՀ դրամ:

 բ/ ԼՕՏ2. Քաջարանի համայնք գյուղ Քաջարանց 2-րդ փթիվ 73/1 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,23714 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 340000 /երեք հարյուր քառասուն հազար / ՀՀ դրամ:

 գ/ ԼՕՏ3. Քաջարանի համայնք գյուղ Կավճուտ 3-րդ թաղամաս 13/1 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,04969 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 46000 /քառասունվեց հազար / ՀՀ դրամ:

 դ/ ԼՕՏ3. Քաջարանի համայնք գյուղ Կավճուտ 3-րդ թաղամաս 13/2 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,03976 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 37000 /երեսունյոթ հազար / ՀՀ դրամ:

 ե/ ԼՕՏ3. Քաջարանի համայնք գյուղ Կավճուտ 3-րդ թաղամաս 16/11 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,29680 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 275000 /երկու հարյուր յոթանասունհինգ հազար/ ՀՀ դրամ:

 զ/ ԼՕՏ3. Քաջարանի համայնք գյուղ Վերին Գիրաթաղ 1-ին փողոց 2 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,28302 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 262000 /երկու հարյուր վաթսուն երկու հազար / ՀՀ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԵՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner