Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ կետով,18-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» թիվ 656 որոշմամբ հաստատված կարգը, Քաջարան համայնքի ղեկավարի կողմից կազմված Քաջարան համայնքի 2020թվականի հողային հաշվեկշիռը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝․ 1․Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի կողմից կազմված Քաջարան համայնքի 2020թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված հողային հաշվեկշռին` համաձայն հավելվածի:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |