Այսօր: Շաբաթ, 7 Դեկտեմբերի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



30 հունվարի 2023 թ.

ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՎ ԱՆՑՆՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՄԵՐՁ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԵՎ ՄՈՒՏՔԵՐԻ ՎՐԱ ԱՌԿԱ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության §Տեղական ինքնակառավարման մասին¦  օրենքի 42-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի 14-Ն որոշմամբ, ՀՀ Վարչապետի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 2-ին անցկացված խորհրդակցության NՎ/135-2022 արձանագրության 3.17 կետի կատարումն ապահովելու նպատակով՝  ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1 Քաջարան համայնքով անցնող միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհների ճանապարհամերձ հատվածների և մուտքերի վրա կառուցված կառույցների, համայնքի տարածքում ապօրինի կառուցված կառույցների հայտնաբերման և գույքագրման նպատակով ստեղծել հանձնաժողով։

2 Հանձնաժողովի աշխատանքները պատշաճ կազամակերպելու և իրականացնելու նպատակով հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

3Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ Զոհրապ Առաքելյանի վրա:

4 Աշխատակազմի քարտուղարին՝

41Ապահովել հանձնաժողովի անդամներին սույն որոշման պատշաճ ծանուցումը:

5. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner