Այսօր: Հինգշաբթի, 18 Հուլիսի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 20-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  16-րդ հոդվածով, հաշվի առնելով համայնիքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝

   Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու առաջին նստաշրջանի 2022 թվականի դեկտեմբերի 27-ի  հերթական նիստի օրակարգը

1.     Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան  համայնքի սեփականություն հանդիսացող 2022 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին։ 

2.    Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2023 թվականի  բյուջեն հաստատելու մասին։

3.    Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2023 թվականի տեղական տուրքերի և  վճարների տեսակները հաստատելու մասին։

4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի 2023 թվականի վարձատրության չափը հաստատելու մասին։

5.   «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի 2023 թվականի կառուցվածքը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը եվ Քաջարանի համայնքային ենթակայության հիմնարկների աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին։ 

6.   Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովների նախագահների և տեղակալների թեկնածությունները հաստատելու մասին։

7.    Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովներում ընդգրկվող համայնքի ավագանու անդամների քանակական եվ անհատական կազմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 17-ի N 6-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։

8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Լեռնագործներ փողոց 11/30-32 հասցեում գտնվող Կարեն Սոսիկի Ոսկանյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքը վարձակալելու և <<Գրադարանային միավորում>> ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին։

9.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում հողամասերի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Սյունիքի մարզի Քաջարան համայնքի համակցված փաստաթղթում նախատեսվող փոփոխություններին հավանություն տալու մասին։

10.   Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդով օտարելու մեկնարկային գներ սահմանելու մասին։

11.Համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ վաճառելու մասին։  

12․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner