Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Ա/Ձ Նաիրա Եսայանի 2023թ.-ի մարտի 16-ի հայտը, և համաձայն Քաջարան համայնքի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին ավագանու 2022թ.-ի դեկտեմբերի 27-ի թիվ 23-Ն որոշման
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Քաջարան համայնք, Բաբիկավան թ․ 2 հասցեում գործող Ա/Ձ Նաիրա Եսայանին տալ ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն։