Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի ներկայացրած գրավոր հարցերը, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի 2023 թվականի հունիսի 28-ի հերթական նիստի օրակարգը՝ հետևյալ հարցերով․
1. Հայաստանի ՀանրապետությանՍյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 22-Ն որոշման N1, N2, N3 և N 6 հավելվածները նոր խմբագրությամբ հաստատելու մասին։
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Ձագիկավան բնակավայրի համակցված փաստաթղթերում փոփոխություն կատարելու և 0.06593 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
3. Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Ա.Շիրվանզադեի փողոցի թիվ 3/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման 0.00489 հա հողամասը մրցույթով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին։
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցն անհատույց օգտագործման տրամադրելու մասին։
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին:
6․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
|