Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ կետով,համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու կանոնակարգի 22.3-րդ և 23.1-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝
- Ստեղծել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու՝
ա) գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով, քանակական կազմը՝ 3 /երեք/ հոգի. /հավելված 1/
բ) սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով, քանակական կազմը՝ 3/երեք/ հոգի. /հավելված2/
գ) ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով, քանակական կազմը՝ 3 /երեք/ հոգի։ /հավելված3/
2․Հաստատել սույն որոշման 1-ին կետի «ա», «բ» և «գ» կետերով ստեղծված մշտական հանձնաժողովների անհատական կազմերը՝ համաձայն N1, N2 և N3 հավելվածների։
3․ ՈՒժը կորցրած համարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 17-ի թիվ N 7-Ա որոշումը: |