Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Բարեվարքության գնահատման գործընթացը լիարժեք և արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև համայնքային ծառայության որակի բարձրացումը ապահովելու նպատակով՝ սահմանել Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողի էթիկայի հանոնները՝ համաձայն հավելվածի.
2․ Աշխատակազմի քարտուղարին՝
2.1. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով․
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: