Այսօր: Երեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2025թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքային խնդիրների կառավարում
 
 
Որոնել Բոլորը
 

Խնդիր → Տրանսպորտ և ճանապարհներ

Համառոտ նկարագրություն`

Բարև Ձեց։ Շատ երիտասարդներ Քաջարանից ցանկանում են ունենալ ակտիվ և հետաքրքիր առօրյա, մասնակցում են Կապանում կազմակերպվող միջոցառումներին և քաղաքային համերգներին։ Սակայն հիմնական խնդիրը ծագում է այն ժամանակ, երբ պետք է վերադառնալ Քաջարան։ Ժամը 7-8-ից հետո արդեն տրանսպորտ չկա, իսկ տաքսիով վերադառնալը շատ թանկ է և ոչ բոլորի համար մատչելի։ Խնդրում եմ հնարավորության դեպքում լուծել այս հարցը, քանի որ նույնիսկ սրճարանում նստելն է խնդիր ,որովհետև չգիտենք ,թե ինչպես ենք վերադարձելու տուն։ Շնորհակալ եմ

Խնդրի հասցեն`

5526+GWM, E117, Քաջարան, Հայաստան

Ներկայացման ամսաթիվ`

06/10/2025 00:49

Կարգավիճակ`

Լուծված է և փակված

Խնդիրը ներկայացնող՝

Լուսինե Արզումանյան

Գրանցող`

Մագաղատ Ավետիսյան  

Գրանցման ամսաթիվ`

13/10/2025

Բացատրություն`

Քննարկել և իրազեկել քաղաքացուն խնդրի կարգավորման ուղղությունների վերաբերյալ

Լուծելու (մերժման) ամսաթիվ`

16/10/2025

Բացատրություն`

Հարգելի քաղաքացի Տեղեկացնում ենք Ձեզ, որ կապ է հաստատվել Կապան-Քաջարան երթուղին սպասարկող ընկերության տնօրենի հետ, ներկայացվել և քննարկվել է Ձեր ներկայացրած խնդիրը, սակայն տնօրենը ուշ ժամին տրանսպորտի բացակայությունը մեկնաբանում է մշտական ուղևորներ չլինելու պատճառը։ Մեկ,երկու ուղևորի համար մի ամբողջ երթուղի չի կազմակերպվում։Տեղեկացնեմ նաև, որ օրվա վերջին ուղերթը կազմակերպվում է Կապանից ժամը 19։00-ին, իսկ Քաջարանից՝ 20։00-ին։ Ինչ վերաբերվում է անհատական տաքսիների վարորդներին, ինձ թվում է դա համայնքի միջամտության հարց չէ, քանի որ անձը ինքն է որոշում ինչ արժեքով, երբ և ինչպես վարի իր սեփական մեքենան։ Հարկ եմ համարում տեղեկացնել նաև,որ համայնքը դիմել է GG և Yandex տաքսիների ընկերություններին՝ իրենց ծառայությունները մեր համայնքում ներդնելու համար։ Սպասում ենք նրանց արձագանքին։ Ձեզ լավ օր ենք մաղթում, շնորհակալություն ներկայացված խնդիր-առաջարկի համար։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner