Այսօր: Երկուշաբթի, 27 Հոկտեմբերի 2025թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 95-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հոկտեմբերի 2025 թվականի N 95-Ա

ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ /ԱՃՈՒՐԴՈՎ/ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, 80-րդ հոդվածի 2-րդ մասով,  համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման կարգի 5-րդ մասի դրույթների և  հաշվի առնելով «Կալգարի» ՍՊԸ կողմից տրված գնահատության հաշվետությունը, Հայաստանի Հանրապետության  Սյունիքի մարզի Քաջարան  համայնքի ղեկավարի  առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության  Սյունիքի մարզի  Քաջարան համայնքի  ավագանին որոշում է.

1. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի գյուղ Գեղի 2-րդ փ 2/1 հասցեում գտնվող Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող 0,0692 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների «գյուղատնտեսական արտադրական» գործառնական նշանակությամբ հողամասը՝ ձկնաբուծական արհեստական լճակներ կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով  1 070 000 /մեկ միլիոն յոթանասուն հազար/ ՀՀ դրամ։

2Սույն որոշման 1-ին կետով սահմանված հողամասերի օտարման պայմանագրում ամրագրել Քաջարան համայնքի՝ նշված հողամասերի առաջնային հետգնման իրավունքը և ծրագրի իրականացման ժամկետ սահմանել 2 /երկու/ տարի: 

3Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։


Կողմ -13

ՓԱՐԱՄԱԶՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ԱԹԱՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԶՈՀՐԱՊ

ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԳՈՌ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԴԱՎԻԹ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԵՎԻԿ

ՄԱԿԻՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀՈՎԻԿ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԴԵՐԵՆԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԳՈՀԱՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner