Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածների դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի նիստի օրակարգը․
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2024 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի հաշվետվության կատարման մասին։
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին։
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգմանը համաձայնություն տալու մասին։
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը «ԱԺԴԱՆԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու համաձայնություն տալու մասին։
5. Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող, Քաջարան համայնքի Լեռնաձոր գյուղում գտնվող 1,02083 հա հողամասը հրապարակային սակարկություններով /մրցութով/ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին։
6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 81-Ա որոշման N2 հավելվածում փոփոխություն կատարելու մասին։
7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցն անհատույց օգտագործման տրամադրելու մասին։
8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։ |