Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 53-րդ, 58-60-րդ հոդվածների, ՀՀ <<Հարկային օրենսգրքի>> 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 46-րդ հոդվածի 6-րդ մասի, 239-244-րդ, 246-248-րդ, 251-րդ հոդվածների, ինչպես նաև իրավահարաբերության պահին գործող «Հարկերի մասին», «Գույքահարկի մասին» օրենքների, հիմք ընդունելով վարչական վարույթի քննարկման մասին 2025 թվականի ապրիլի 10-ի զեկուցագիրը, Քաջարանի համայնքապետարանի կողմից տեղեկատվությունը, որոնց համաձայն Հայկ Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող ՎԱԶ 21074 մակնիշի՝ 34OR264 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունը 2023-2024 թվականների համար 14/04/2025թ. դրությամբ կազմում է 12397 ՀՀդրամ և Հայկ Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող ՄԵՐՍԵԴԵՍ ԲԵՆՑ ML320 մակնիշի 36ZT758 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունը 2024 թվականի համար 14/04/2025թ. դրությամբ կազմում է 70481 ՀՀդրամ և վերջինիս սեփականության իրավունքով պատկանող MITSUBISHI COLT PLUS 1,5 մակնիշի 36ZP522 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունը 2024 թվականի համար 14/04/2025թ. դրությամբ կազմում է11656 ՀՀդրամ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանված ժամկետում գույքահարկ վճարող սուբյեկտը չի կատարել փոխադրամիջոցի գույքահարկի գծով իր պարտավորությունները՝
Որոշեցի
1. ՀԱՅԿ ՀՄԱՅԱԿԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՑ հօգուտ Քաջարանի համայնքապետարանի բյուջե գանձել 12397(տասներկու հազար երեք հարյուր իննսունյոթ) ՀՀ դրամ որպես ՎԱԶ 21074 մակնիշի՝ 34OR264 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի գույքահարկի գումար/, 70481/յոթանասուն հազար չորս հարյուր ութսունմեկ/ ՀՀ դրամ որպես ՄԵՐՍԵԴԵՍ ԲԵՆՑ ML320 մակնիշի 36ZT758 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի գույքահարկի գումար և 11656 ՀՀ դրամ, որպես MITSUBISHI COLT PLUS 1,5 մակնիշի 36ZP522 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի գույքահարկի գումար(վճարման հաշվեհամարն է՝ 900315202144):
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Քաջարան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գույքահարկի սուբյեկտին՝ որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: