Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասով և հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում՝
1. «Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն» ՓԲԸ-ին՝1 754 750 (մեկ միլիոն յոթ հարյուր հիսուն չորս հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ–քաղաքացիների խմելաջրի և աղբահանության վարձավճարների գծով պարտավորությունների փոխհատուցման համար՝ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 27․12․2022թ․-ի թիվ N 23-Ն որոշմամբ սահմանված հավելված 7-ի և հավելված 8-ի դրույթներով,
2. «Քաջարան» համատիրությանը՝ 258 500 (երկու հարյուր հիսունութ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ– պատվավոր քաղաքացիների2023 թվականի բնակարանների սպասարկման վարձավճարների և 44 օրյա պատերազմում զոհվածների ընտանիքների բնակարանների սպասարկման վարձավճարների 2023 թվականի փոխհատուցման համար։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |