Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերով և հիմք ընդունելով Քաջարանի համայնքապետարանի Եկամուտների հավաքագրման և քաղաքացիների սպասարկման կազմակերպման բաժնի պետ Մարի Հակոբյանի 05 նոյեմբեր 2024թ. զեկուցագիրը, որոշում եմ՝
Քաջարան համայնքի 900315202144 փոխադրամիջոցների գույքահարկի հաշվին 01 նոյեմբեր 2024թ փոխանցված Շահեն Վիկտորի Հակոբյանից բռնագանձված 18 171 (տասնութ հազար մեկ հարյուր յոթանասունմեկ) ՀՀ դրամ գումարը հաշվանցել Լեռնաձոր վարչական շրջանի փոխադրամիջոցների գույքահարկի 900315214065 հաշվին՝ Շահեն Վիկտորի Հակոբյանի գույքային հարկի պարտավորությունը մարելու համար: