Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ և 42-րդ կետերով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 35-րդ գլխով, հաշվի առնելով Կարեն Սոսիկի Ոսկանյանի համաձայնությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկությանը արդյունքները, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝․ 1.Վարձակալել ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարանի համայնք, ք.Քաջարան Լեռնագործների փողոց 11/30-32 հասցեում գտնվող Կարեն Սոսիկի Ոսկանյանին սեփականության իրավունքով պատկանող 169,3 քմ մակերեսով տարածքը մեկ տարի ժամկետով՝ ամսական 170000 /մեկ հարյուր յոթանասուն հազար/ ՀՀդրամով, և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել <<Գրադարանային միավորում>> ՀՈԱԿ-ին:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |