Այսօր: Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 250
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 36
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
06 նոյեմբերի 2026 թվականի N 36
«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ» ՏՐԱՆՇ 4՝ ՍԻՍԻԱՆ–ՔԱՋԱՐԱՆ 60 ԿՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԻ ՇՄԱԳ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՕՐՎԱ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից ներկայացված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր», Տրանշ 4՝ Սիսիան–Քաջարան 60 կմ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ առաջին հանրային լսման անցկացման օրը փոփոխվել է։

Նախօրոք հայտարարված 2026 թվականի դեկտեմբերի 4-ի փոխարեն հանրային լսումը տեղի կունենա 2026 թվականի դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ին, Քաջարան համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, Լեռնագործների փողոց 4)։Շահագրգիռ քաղաքացիները կարող են նախատեսվող գործունեության վերաբերյալ իրենց կարծիքները, դիտողությունները և առաջարկությունները ներկայացնել բանավոր՝ հանրային լսման ընթացքում, կամ գրավոր՝ Քաջարանի համայնքապետարան։Հանրային լսման կազմակերպման և անցկացման համար պատասխանատու անձ՝ Գարեգին Գաբրիելյան, Քաջարանի համայնքապետարանի բնապահպանության, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ծրագրերի բաժնի պետ։

Էլ. հասցե՝ kajaran2023eco@gmail.com

Հեռ.՝ 094 62 94 99։

 

Տեսաձայնագրություն

Կից փաստաթղթեր
Կապակցված փաստաթուղթ
Փաստաթուղթ
  • Կարծիքներ

Մեկնաբանություններ

Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner