Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և ՀՀ Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596–Ն որոշման դրույթներով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Շիրվանզադե փողոցի բակային հատվածի նորոգում օբյեկտը շահագործման հանձնելու նպատակով ստեղծել ընդունող հանձնաժողով, հետևյալ կազմով՝
Հանձնաժողովի նախագահ․
Համայնքի ղեկավարի խորհրդական՝ Վազգեն Ազարյանին։
2․ Հանձնաժողովի անդամներ․
· Կառուցապատող՝ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի ներկայացուցիչ,
· Կապալառու ընկերության ներկայացուցիչ,
· Նախագծող ընկերության ներկայացուցիչ,
· Հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչ,
· Որակի տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչ,
· Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչ,
· ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչ:
3.Քաղաքաշինության, հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետ՝ Սարգիս Խաչատրյանին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթներն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։