Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 82.1 հոդվածով և 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՕ-145-Ն օրենքի 4 հոդվածի 4-րդ կետով, հիմք ընդունելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2025թ․ բնապահպանական ծրագիրը՝ ընդհանուր 301526,0 հազար դրամ (որից 28900,77 հազար դրամ՝ համայնքի ներդրում), այդ թվում՝ 285516,0 հազար դրամ բնապահպանական միջոցառումների մասով, 16000,0 հազար դրամ՝ առողջապահական միջոցառումների մասով, համաձայն հավելվածի։
2. Առաջարկել համայնքի ղեկավարին օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաստատված ծրագիրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարան՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն ներկայացնելու և պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական մարմնի միջոցով 2025 թվականի պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ |