Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Քաջարան համայնքի ավագանին որոշում է`. 1․ Ընդունել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու կանոնակարգը՝ համաձայն հավելվածի N 1-ի:
2․ Ուժը կորցրած ճանաչել Քաջարան համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին» N 2-Ն որոշումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |