Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ կետի դրույթներով, համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմ» կառավարչական հիմնարկի կանոնադրությունը՝ համաձայն հավելված 1-ի։
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2013 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 62-Ա որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում գրանցման պահից: |