Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․
- Հաստատել Քաջարան համայնքի սեփականություն համարվող «Քաջարանի համայնքի կոմունալ տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքներից առաջացած շահութաբաժնի չափը՝ 85 606 000 (ութսունհինգ միլիոն վեց հարյուր վեց հազար) ՀՀ դրամ։
- «Քաջարանի համայնքի կոմունալ տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությանը շահաբաժինը Քաջարան համայնքի բյուջե վճարել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 20-ը ներառյալ»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|