Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով <<Ներառում Հայաստան>> կրթական և սոցիալ-իրավական հասարակական կազմակերպության նախագահ Ս․ Պետրոսյանի գրությունը և Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Ձագիկավան գյուղի 1-ին թաղամաս 40 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող ակումբի շենքը 1 /մեկ տարի/ ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Ներառում Հայաստան» կրթական և սոցիալ-իրավական հասարակական կազմակերպությանը՝ իր կանոնադրությամբ նախատեսված գործունեություն իրականացնելու նպատակով։
2․ Սահմանել, որ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու վերաբերյալ պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվելու են օգտառու՝ «Ներառում Հայաստան» կրթական և սոցիալ-իրավական հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:
3․ Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|