Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով և 14-րդ հոդվածով, ևհիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում Է`
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 6 հերթական նիստի օրակարգը.
1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 27-ի N 51-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
2․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին։
3․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2022 թվականի բյուջեի երրորդ եռամսյակային հաշվետվության կատարման մասին։
4․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցներն անհատույց օգտագործման տրամադրելու մասին։
5․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում հողամասերի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Սյունիքի մարզի Քաջարան համայնքի համակցված փաստաթղթում նախատեսվող փոփոխություններին հավանություն տալու մասին։
6․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։
7․Քաջարան համայնքի վարչական տարածքում, համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը «Եվրո Էներգո Հոլդինգ» ՍՊԸ ընկերությանը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու համաձայնություն տալու մասին։
8. Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող Ք․Քաջարան Լեռնագործների 4/4 հասցեում գտնվող տարածքը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին։