Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Քաջարան համայնքի ավագանու 2021 թվականի ապրիլի 14-Ա որոշումը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․ 1․ Սյունիք -5 միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Կավճուտ բնակավայրի համակցված փաստաթղթերում` համաձայն հավելվածի համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողամասերը փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ «խառը կառուցապատման» գործառնական նշանակությամբ՝
ա/ (09-038-0402-0001 կադաստրային ծածկագրից) 0,35 հեկտար գյուղատնտեսական նշանակության այլ հողերից (հատված ԳԱ-2)։
2․ Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումն: |