Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշման, և հաշվի առնելով Մահապան Երվանդի Թադևոսյանի դիմումը և Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին, որոշում է՝. 1. Հավանություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Անդոկավան բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսելու փոփոխություն, ըստ որի առաջարկվում է բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ <<հասարակական կառուցապատման>> գործառնական նշանակությամբ փոխադրել՝
ա) Քաջարան համայնքի, Անդոկավան բնակավայրում գտնվող Մահապան Թադևոսյանի սեփականություն հանդիսացող /սեփ․ վկայական թիվ 06112019-09-0011/ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության <<գյուղատնտեսական արտադրական>> գործառնական նշանակության 09-038-0022-0016 կադաստրային ծածկագրով 0,10184 հա հողամասը։
2. Համայնքի ղեկավարին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործը: |