Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․ 1․ ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 05-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու համաձայնություն տալու մասին» թիվ 66-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
ա) Որոշման թիվ 1 պարբերության գ/ ենթակետում <<0,0215 հա>> բառերից հետո ավելացնել <</կադաստրային ծածկագիր 09-007-0008-0094/>> բառերը։
բ) Որոշման թիվ 1 պարբերության դ/ ենթակետում <<0,03307 հա>> և <<0,01222 հա>> բառերից հետո ավելացնել համապատասխանաբար <</կադաստրային ծածկագիր 09-007-0002-0038/>> և <</կադաստրային ծածկագիր 09-007-0002-0039/>> բառերը։
գ) Որոշման թիվ 1 պարբերության ե/ ենթակետում <<0,01674 հա>> բառերից հետո ավելացնել <</կադաստրային ծածկագիր 09-007-0007-0048/>> բառերը։
դ) Որոշման թիվ 1 պարբերության զ/ ենթակետում <<0,13509 հա>> բառերից հետո ավելացնել <</կադաստրային ծածկագիր 09-007-0007-0050/>> բառերը։
ե) Որոշման թիվ 1 պարբերության է/ ենթակետում <<0,01246 հա վարելահողերից, 0,001412 հա արոտներից և 0,04348 հա այլ հողամասից >> բառերը փոխարինել «0,0124» հա վարելահողից /կադաստրային ծածկագիր 09-007-0002-0033/, 0,0142 հա այլ հողերից կադաստրային ծածկագրեր 09-007-0002-0035, 09-007-0002-0037/, 0,04346 հա արոտներից /կադաստրային ծածկագրեր՝ 09-007-0002-0036, 09-007-0002-0034, 09-007-0002-0032/>> բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից: |