Այսօր: Կիրակի, 8 Նոյեմբերի 2026թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 64-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հուլիսի 2026 թվականի N 64-Ա

«ԹՈՒՆԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՔԱՐՈՒՏԻ(ՆԱԽԿԻՆ ՔԻՐՍ- ՔՅՈՒՐՈՒՏԻ) ԱՎԱԶԱԿՈՊՃԱՅԻՆ ԽԱՌՆՈՒՐԴԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻՑ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ (ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ) ՆԱԽԱԳԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2343-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով 2026 թվականի  հուլիսի 10-ին  ժամը 17։00-ին, Քաջարան համայնքի Գեղի բնակավայրում (հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, Գեղի բնակավայր, վարչական ղեկավայրի նստավայր) կայացած հանրային քննարկման արդյունքները, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին  որոշում է․

1. Տալ նախնական համաձայնություն «ԹՈՒՆԵԼ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի  Քաջարան համայնքի Գեղի բնակավայրի Քարուտի (նախկին Քիրս-Քյուրուտի) ավազակոպճային խառնուրդի հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման (ընդերքօգտագործման) նախագծի փոփոխություն» նախատեսվող գործունեությանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -9

ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ

ԿԱՐԵՆ ԱԹԱՅԱՆ

ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ԶՈՀՐԱՊ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ԳՈՌ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

ԱՐԵՎԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ԿԱՐԻՆԵ ՄԱԿԻՅԱՆ

ԳՈՀԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner