Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման և հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի տեղակալի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հավանություն տալ Սյունիք-5 միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում կատարել փոփոխություն, ըստ որի առաջարկվում է՝
ա/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Կաթնառատ բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,14909 հա այլ հողերից /09-038-1143-0001 կադաստրային ծածկագրից/, գյուղատնտեսական նշանակության 77,72153 հա արոտներից /09-038-0483-0001, 09-038-0484-0001 և 09-038-0485-0001, կադաստրային ծածկագրերից/ փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նշանակության հողերի կատեգորիա՝ <<ընդերքօգտագործման>> գործառնական նշանակությամբ:
բ/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Կաթնառատ բնակավայրում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 15,69365 հա անտառային նշանակության անտառներից /09-038-0712-0001 կադաստրային ծածկագրից/ և 1,1967 հա ջրային նշանակության գետերից /09-038-1141-0001 կադաստրային ծածկագրից/ փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նշանակության հողերի կատեգորիա՝ <<ընդերքօգտագործման>> գործառնական նշանակությամբ։
2. Համայնքի ղեկավարի տեղակալին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործը։ |