Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 30-րդ կետերով, համաձայն «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշումներով, և հաշվի առնելով, որ Քաջարան համայնքի Գեղի գյուղի 3-րդ փողոցում գտնվող Գրետա Սերյոժայի Դավթյանին պատկանող բնակելի տան 0,12հա տնամերձ հողամասին կից 0.03 հա հողամասը համապատասխանում է Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1), 2), 3) ենթակետերով սահմանված պահանջներին և այն, որ հողամասն ընգրկված չէ 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, հաշվի առնելով նաև <<Հայաստանի Ազգային արխիվ>>ՊՈԱԿ Սյունիքի մարզային մասնաճյուղի 07/05/2026թ N Սն-286 տեղեկանքը, հասցե տրամադրելու մասին քաղվածք (09026GUMGZ7D) և Գրետա Սերյոժայի Դավթյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Վերականգնել Քաջարան համայնքի Գեղի գյուղում գտնվող /կադաստրային ծածկագիր 09-026-0012-0002-ից/ բնակելի տան սպասարկման համար Գրետա Սերյոժայի Դավթյանին պատկանող 0.12հա հողամասին կից ավել օգտագործվող հողամասի նկատմամբ Գրետա Սերյոժայի Դավթյանին հողօգտագործման իրավունքը` 0.03 հա մակերեսով հողամասի չափով և համարել նրա սեփականությունը:
2․Վերընշվածբնակելիտանևսպասարկմանհողամասինտրամադրելհասցե՝
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Գեղի, 3-րդ փողոց 15 բնակելի տուն։