Այսօր: Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 185
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 սեպտեմբերի 2026 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ, ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ՔԱՋԱՐԱՆ ՔԱՂԱՔ, Խ․ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑ, 3/5 ՀՈՂԱՄԱՍ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՐԵՆ ԱՐԱՄԱՅԻՍԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՍՄԻԿ ՂԱԶԱՐՈՍԻ ԲԵԶԻՐԳԱՆՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 2026թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ Քաջարան համայնք Քաջարան քաղաք ԽԱբովյան փողոց 3/5 հողամաս հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով ընդլայնման նպատակով Կարեն Արամայիսի Համբարձումյանին և Հասմիկ Ղազարոսի Բեզիրգանյանին օտարելու մասին» թիվ 80-Ա որոշումը `

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

Հայաստանի Հանրապետություն Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, քաղաք Քաջարան, Խ Աբովյան փողոց 3/5 հողամաս հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության «հասարակական կառուցապատման» գործառնական նշանակության 0.01381 հեկտար հողամասը /կադաստրային ծածկագիր 09-007-0017-0044/ ուղղակի վաճառքի միջոցով 168620 (մեկ հարյուր վաթսունութ հազար վեց հարյուր քսան) ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով օտարել Կարեն Արամայիսի Համբարձումյանին /ծնված՝ 23/09/1983թ/ և Հասմիկ Ղազարոսի Բեզիրգանյանին /ծնված՝ 03/09/1986թ/՝ նրանց սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, քաղաք Քաջարան, ԽԱբովյան փողոց 3/1 տարածք հասցեում գտնվող անշարժ գույքի սպասարկման հողամասի ընդլայնման նպատակով։

2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աիդա Մարտիրոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner