Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և հաշվի առնելով <<Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն>> ՓԲԸ-ի կողմից ներկայացված 15․09․2020թ․-ի թիվ 30 գրությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքները, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝ ․
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2020 թվականի փետրվարի 21-ի N 07-Ա որոշման N 8 հավելվածում կատարել լրացում՝
· <<2-րդ կետի՝ Կեղտաջրերի վնասազերծման կայանի հսկիչ>> տողից հետո լրացնել <<3-րդ՝ Պահակ — 4 /հաստիքային միավոր/, 110000 /պաշտոնային և ժամային դրույքաչափ/։
· Ընդամենը տողի 2-րդ սյունակում <<86>> թիվը փոխարինել <<90>> թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։