Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀօրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվիրավականակտերիմասին» ՀՀ օրենքի 37-րդկետիդրույթներով, համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմ» կառավարչական հիմնարկի կանոնադրությունընորխմբագրությամբ՝
1) 20.1 կետը լրացնել 10-րդ ենթակետով՝ օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, բնակավայրում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը.
2) 21-րդ կետը լրացնել 11-րդ ենթակետով՝ անմիջականորեն ենթակա և հաշվետու է համայնքի ղեկավարին:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 4-Ա որոշումը:
3.Սույն որոշման լրացումները ուժի մեջ են մտնում իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում գրանցման պահից:
|