Այսօր: Ուրբաթ, 3 Հունվարի 2025թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 349-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 նոյեմբերի 2023 թվականի N 349-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՎՃՈՒՏ ԳՅՈՒՂՈՒՄ ՂԱԶԱՐՈՍ ՎՈԼՈԴԻ ԲԵԶԻՐԳԱՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ 0,11ՀԱ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի <<ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի    188-րդ հոդվածի 5-րդ մասով,հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 18 մայիսի 2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումը, հաշվի առնելով հաշվառման (չափագրման) տվյալներիմուտքագրմանտեղեկանքը (ծածկագիր՝ 20235AUUL6)ևՂազարոս Վոլոդի Բեզիրգանյանի դիմումը

                                                 ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

  1 Անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման թիվ 02072021-09-0034 վկայականի համաձայն Քաջարան համայնքի Կավճուտ գյուղում սեփականության  իրավունքով  Ղազարոս Վոլոդի Բեզիրգանյանին պատկանող 0,11 հա մակերեսով  տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված 29.4քմ արտաքին    (21.8 ք.մ ներքին) մակերեսով օժանդակ շինությունը, 48.0քմ արտաքին    (46.3 ք.մ ներքին) ընդհանուր մակերեսով ծածկը, 14մ արտաքին    (116 ք.մ ներքին) մակերեսով լողավազանը և 151 քմ ընդհանուր մակերեսով պարիսպները, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և գրանցել որպես Ղազարոս Վոլոդի Բեզիրգանյանի սեփականություն:

2.Պարտավորեցնել շինարարություն իրականացրած անձ  Ղազարոս Վոլոդի Բեզիրգանյանին օժանդակ շինության,ծածկի,լողանազանի և պարսպի օրինականացման համար համայնքի բյուջե վճարելու 29400(քսանինը հազար չորս հարյուր) ՀՀ դրամ՝ 294քմx6000x00456=8050(ութ հազար հիսուն )ՀՀ դրամ օժանդակ շինության, (9.2+38.8)քմx6000x0.0456=13150(տասներեք հազար մեկ հարյուր հիսուն)ՀՀ դրամ ծածկի,147քմx6000x0.0456=4050(չորս հազար հիսուն) ՀՀ դրամ լողավազանի և 151քմx6000x0,0456=4150 (չորս հազար մեկ հարյուր հիսուն)ՀՀ դրամ պարսպի համար:

3 Օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:     


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                        
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner