Այսօր: Կիրակի, 26 Հուլիսի 2026թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 86-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍԻՐԱՆՈՒՅՇ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասով և հաշվի առնելով Գեղի վարչական ղեկավարի 2025 թվականի օգոստոսի հինգի զեկուցագիրը, Քաջարան համայնքի Գեղի գյուղի բնակչուհի՝ Էմմա Գասպարյանի 2025 թվականի օգոստոսի 18-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Գեղի գյուղում կենդանիների ոչնչացման ուսումնասիրության, վնասի գնահատման հանձնաժողովի արձանագրությունը, «Քաջարան» համատիրության նախագահ Վիլիկ Համբարձումյանի 2025 թվականի սեպտեմբերի 05-ի գրությունը, Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում.

1.     Էմմա Գասպարյանին՝ 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ – կենդանիների անկմամբ հասցված վնասի չափը մեղմացնելու նպատակով,

2.    «Քաջարան» համատիրությանը՝ 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ – նկուղային հարկերում խմելաջրի և կոյուղու վթարները կանխելու նպատակով,

3.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner