|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հուլիսի 2020 թվականի N 34-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով Քաջարան համայնքի ավագանու 13 դեկտեմբերի 2016 թվականի 52-Ն որոշումը, «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշման նախագծի քվեարկության արդյունքներով որոշում է՝․
1. ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող՝ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարանի համայնք, գ. Ոչեթի 1-ին փ. թիվ 1 հասցեում գտնվող 100 ք.մ. մակերեսով հարթակը և 0.02հա սպասարկման հողամասը (սեփ. իրավունքի գրանցման վկայական 27102018-09-0036) 5 (հինգ) տարի ժամկետով, ամսական 30000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ վարձավճարով, վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել «ՄՏՍ Հայաստան» Փակ Բաժնետիրական Ընկերությանը՝ բջջային կայանի սպասարկման նպատակով։ 2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |
Կողմ -9 ԱԹԱՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍԱՍՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՐԻՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԳԱՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱԿԻՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷՐԻԿ | Դեմ -1 ՍՏԵՓԱՆՅԱՆ ԴԵՐԵՆԻԿ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|