Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 20-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԵՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ «ԶՊՄԿ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ կետի, 1-ին ենթակետով, հաշվի առնելով <<ԶՊՄԿ>> ՓԲ ընկերության գրությունը և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝

1 Համաձայնություն տալ Քաջարան համայնքի վարչական տարածքում, համայնքի սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու՝

ա/ Քաջարան համայնք, քաղաք  Քաջարան, Գետափնյա փողոց 68 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 2,50818 հա հողամասից 2 /երկու/ տարի ժամկետով «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը տրամադրել սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ)՝ հողամասով անցնելու և երթևեկելու նպատակով, սահմանելով տարեկան 15312500 /տասնհինգ միլիոն երեք հարյուր տասներկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ վարձավճար։

 

բ/ Քաջարան համայնք, քաղաք  Քաջարան, Գետափնյա փողոց 66 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0,30881 հա հողամասից 2 /երկու/ տարի ժամկետով «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը տրամադրել սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ)՝ հողամասով անցնելու և երթևեկելու նպատակով, սահմանելով տարեկան 1885300 /մեկ միլիոն ութ հարյուր ութսունհինգ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ վարձավճար։

2Վարձավճարը ենթակա է վճարման մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող ամսվա տասնհինգերորդ օրը: Սահմանված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար սահմանել տույժ՝ ամսական վճարի գումարի 0.05 տոկոսի չափով: 

3Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner