Բովանդակություն * | Քաջարան համայնքի ղեկավար՝ Մանվել Փարամազյանի մոտ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին համայնքի ղեկավարի առաջին տեղակալի, համայնքի ղեկավարի խորհրդականի, աշխատակազմի քարտուղարի և համայնքապետարանի ստորաբաժանումների բաժնի պետերի մասնակցությամբ տեղի ունեցավ տարվա վերջին խորհրդակցությունը: Նպատակը՝ համայնքում և համայնքապետարանում 2022 թվականի աշխատանքները ամփոփելն էր։ Նշեց, որ յուրաքանչյուրս պետք է ջանասիրաբար և մեծ պատասխանատվությամբ կատարենք մեր աշխատանքները և շնորհակալություն հայտնեց կատարած արդյունավետ աշխատանքի համար: Խորհրդակցության ավարտին համայնքի ղեկավարը շնորհավորեց բոլորին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: |