Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետով, ՀՀ Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման 131-րդ կետով, և հաշվի առնելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 2025 թվականի մարտի 21-ի N ԱՆ-688 գրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Ուժը կորցրած ճանաչել Քաջարանի համայնքապետարանի կողմից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը 2024 թվականի մարտի 27-ին տրված՝ N11 շինարարության թույլտվությունը։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։