Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 193-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մայիսի 2023 թվականի N 193-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաջարան համայնքի ղեկավարը, քննության թիվ 03/23 վարչական  գործը՝  Արմեն Գրիգորյանի կողմից  ՀՀ Սյունիքի մարզի   Քաջարան համայնքի  Քաջարան համայնքի  Քաջարան քաղաքաի Գայի փողոցի հարակից տարաքծում մայիսի 05-ին ներկայացված նյութերը,

Պարզեցի

Քաջարան համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ 3/23 վարչական գործը Արմեն Գրիգորյանի կողմից Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Գայի փողոցի թիվ 3րդ շենք թիվ իր սեփականությունը հանդիսացող թիվ 17 բնակարանին կցակառուցել է  7,3քմ ներքին մակերեսով ինքնակամ շինություն և  Գայի փողոցի թիվ 5-րդ շենքում կրկին իրեն սեփականության իրավունքով պատկանող 29,5 տարածքին կցակառուցել 8,7քմ ներքին մակերեսով շինություն, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին  ենթակետի պահանջները, ինչի կապակացությամբ Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի կողմից՝ թիվ 03/23 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության հիման վրա 2023թ մայիսի 05-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ  հոդվածի առաջին մասի <<Բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածի կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի իրավախախտման հատկանիշներով հարուցվել է վարչական վարույթ։ Վարչական իրավախախտման վերաբերյալ  հրավիրվել են  լսումներ և այն իրականացվել է վարչական վարույթի մասնակցի  բացակայությամբ։

 

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը

·         Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի կողմից 29/03//2023  թիվ  03 և  թիվ 04 արձանագրությունները

·         Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը

<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքումբացահայտելով գործի բոլոր փաստական հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը

Արմեն Գրիգորյանը Քաջարան համայնքի քաղաքաշինական համապատասխան  թույլտվությունների իր սեփականությունը  հանդիսացող տարածքներին կատարել է ինքնակամ կցակառույցներ , այն է՝ Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Գայի փողոցի թիվ 3րդ շենք թիվ իր սեփականությունը հանդիսացող թիվ 17 բնակարանին կցակառուցել է  7,3քմ ներքին մակերեսով ինքնակամ շինություն և  Գայի փողոցի թիվ 5-րդ շենքում կրկին իրեն սեփականության իրավունքով պատկանող 29,5 տարածքին կցակառուցել 8,7քմ ներքին մակերեսով շինություն։       

Նշված փաստական փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ Քաջարանի համայքնապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանականերում՝ 2023թ մայիսի 25-ին  ժամը 12-ին հրավիրվել են լսումներ, /հիմք փոստային անդորրագրեր/։

Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը

Համաձայն <<Տեղական  ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի՝ համայնքի ղեկավարը օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության։

Համաձայն <<Տեղական  ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ  հոդվածի 1-ին մասի 8-րդ ենթակետի, համայնքի ղեկավարը որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության  և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն՝Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ. արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության. կան, արդյոք, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ. պատճառվել է, արդյոք, գույքային վնաս, հիմքեր կան, արդյոք, վարչական իրավախախտման վերաբերյալ նյութերը ընկերական դատարանի, ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներում ստեղծված` հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովի, հասարակական կազմակերպության, աշխատավորական կոլեկտիվի քննությանը հանձնելու համար, ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վարչական տույժը կարող է նշանակավել իրավախախտումը կատարելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, իսկ շարունակվող  և տևող իրավախախտման դեպքու՝ այն բացահայտելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման հետևյալ հանգամանքների առկայության դեպքում` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության պահին սույն օրենսգրքի 37 –րդ հոդվածով նախատեսված ժամկետներն անցնելը։Վիճելի իրավահարաբերության առարկա հանդիսացող ինքնակամ կառույցները  կատարվել է դեռևս 2016-2020թ-ին, /հիմք Շինությունների բնութագիրը/  որի համար անցել են  վարչական պատասխանատվության համար տույժի ենթարկելու ժամկետները։

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին  մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37 հոդվածով, 247 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 279-րդ հոդվածով, 281-282-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

Արմեն Արտավազդի Գրիգորյանի   վերաբերյալ 25/05/2022թ, թիվ 03 վարչական վարույթը կարճել։

Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ դատական  ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով, անբողոքարկելի դառնալուց հետո օրենքով սահմանված ժամկետում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner