Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետի,հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 27 ապրիլի 2020թ․թիվ 17-Ն որոշումը և հաշվի առնելով «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Ս․Սուրենյանցի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է․-
1 ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող՝ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարանի համայնք, ք. Քաջարան Լեռնագործների 4/4 հասցեում գտնվող /սեփ. վկայական թիվ 27112020-09-0004/ 111.01 քմ մակերեսով տարածքը մինչև 2022 թվականի հոկտեմբերի 20-ը ներառյալ, ամսական 111010 /մեկ հարյուր տասնմեկ հազար տասը/ ՀՀ դրամ վարձավճարով, վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել «ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» կուսակցությանը՝ կուսակցական և նախընտրական գործունեություն ծավալելու նպատակով։
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |