Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-հոդվածի 42-րդ մասով, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 3-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի>> 07.11.2019. N99 դրական եզրակացությունը և հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին, որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ Քաջարան համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում, համաձայն հավելվածի, Քաջարանի համայնք, գ. Կաթնառատում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.03հա այլ հողամասը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ <<կապի հողեր>> գործառնական նշանակությամբ:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ Քաջարան համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |