Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ և 42-րդ կետերով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 35-րդ գլխով, հաշվի առնելով Անդրանիկ Վաչոյի Գալստյանի համաձայնությունը և Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Քաջարան համայնքի ավագանին որոշում է․ 1.Վարձակալել ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարանի համայնք, ք.Քաջարան Լեռնագործների փողոց 11 շենքի, 35 տարածք հասցեում գտնվող Անդրանիկ Վաչոյի Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող 59,2 քմ մակերեսով տարածքը անորոշ ժամկետով՝ ամսական 110000 /մեկ հարյուր տաս հազար/ ՀՀ դրամով, և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Քաջարանի համայնքապետարանի գրադարանային միավորում» ՀՈԱԿ-ին:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |