Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկության, Քաջարան համայնքի ավագանինորոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական թիվ 22072019-09-0037/, Քաջարան համայնք, գյուղ Քաջարանց, 3-րդ փողոց 157 հասցեում գտնվող 1919.9 ք.մ. ներքին մակերեսով ջրի մաքրման կայանը, թվով 2 միավոր 132.96 ք.մ. ընդհանուր ներքին մակերեսով ստորգետնյա ՕԿՋ-ները, թվով 2 միավոր 7.22 ք.մ. ընդհանուր ներքին մակերեսով դիտահորերը, 6.34 ք.մ. ներքին մակերեսով պահակակը, 24.86 ք.մ. մակերեսով հենապատը և էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության 1.44283 հա սպասարկման հողամասը անհատույց /նվիրատվության կարգով/ օտարելու «Քաջարանի համայնքի կոմունալ տնտեսություն» Փակ բաժնետիրական ընկերությանը: 2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |