Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի 2024 թվականի կառուցվածքը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N1 և N2 հավելվածների.
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ենթակայության «Քաջարանի թիվ 1 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 2024 թվականի աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N3 հավելվածի.
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ենթակայության «Քաջարանի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի 2024 թվականի աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N4 հավելվածի.
4. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ենթակայության «Քաջարանի գրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի 2024 թվականի աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N5 հավելվածի.
5. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ենթակայության «Լեռնաձորի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 2024 թվականի աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N6 հավելվածի.
6. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ենթակայության «Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն» ՓԲԸ-ի 2024 թվականի կառուցվածքը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N7 և N8 հավելվածների.
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: |