Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի դրույթներով, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու կանոնակարգի 6-րդ բաժնի 6․1-րդ և 6․2-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օր և ժամ սահմանել` 2024 թվականի նոյեմբերի 12-ը ժամը 15:00:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |