Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի,ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման, ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետի և հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Բակունցի փողոցի 7/13 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0,00176 հա հողամասը՝ ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Արթուր Մերուժանի Սարգսյանին /ծնված՝ 28․11․1978թ․/ 21490 (քսանմեկ հազար չորս հարյուր իննսուն) ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|